News

Առաջատարը դեռևս Գունինան է

Educational 2014-07-16

Շուտով իր վերջնակետին հասնող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության միանձնյա առաջատարը դեռևս ռուս շախմատիստուհի Վալենտինա Գունինան է, ով վաստակել է 8 միավոր:
9-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը սևերով ոչ ոքի է խաղացել վրացի Նինո Բացիաշվիլիի հետ‚ իսկ Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաղթել է ռուսաստանցի Դարյա Չարոչկինային:
 
Էլինա Դանիելյանն ունի 6.5 միավոր և բաժանում է 5-10-րդ տեղերը: Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 6 միավոր: Նա բաժանում է 11-18-րդ տեղերը:
 
Առաջնության ավարտին մնացել է երկու տուր: 11-րդ տուրը հուլիսի 17-ին է:
 
Աղբյուրը` sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.