News

Կովկասյան ջազ փառատոնի մեկնարկը տրված է

Featured 2014-07-16

Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից, ինչպես նաև Լեհաստանից Թբիլիսի մեկնած ջազ կատարողները հուլիսի 15-19-ը կմասնակցեն արդեն 5-րդ անգամ անցկացվող ջազ երաժշտության փառատոնին:
"Kavkaz Jazz Festival"-ը Վրաստանում անցկացվող միակ ոչ կոմերցիոն ջազ երաժշտության փառատոնն է, որը նաև կրթական բաղադրիչ ունի: Նախագծի նպատակն է ջազի, ինչպես նաև Հարավային Կովկասում ջազային կատարողների միջև մշակութային երկխոսության զարգացման նպաստմանը, որը կխթանի հետագայում համատեղ նախագծերի իրականացմանը:
 
Նախագծի կազմակերպիչն է "Art Bridge" հասարակական կազմակերպությունը: Նախագիծն իրականացվում է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարության և Թբիլիսիի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ:
 
Փառատոնին, որն անց է կացվում 2010 թվականից, մասնակցել է 50 երաժիշտ: Այս տարի փառատոնին Հայաստանը կներկայացնի "Organ Trio" խումբը: Հյուրերը հնարավորություն կունենան նաև ունկնդրել փառատոնի հատուկ հյուր Միքայել Ոսկանյանին:
 
Աղբյուրը` www.tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.