News

«Նարեկ»-ից ոգեշնչված ֆիլմը

Featured 2014-07-15

Նարեկացու հայտնի ստեղծագործությունից ներազդված «Գիրք» ֆիլմը, որը ներառված է «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրում, հեղինակել են Վիտալի Մանսկին և Մեսրոպ քահանա Արամյանը:
«Ֆիլմի ներշնչանքը գալիս է Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքից, բայց ֆիլմն այդ գրքի մասին չէ: Ֆիլմը կյանքի իմաստի մասին է: Ֆիլմում բարձրաձայնվում են հարցեր, որոնց շուրջ անհրաժեշտ է մտածել: Մենք այդ հարցերի միջոցով փորձում ենք գալ և հանգել այդ գրքին, այն հարցադրումներին, որոնք կան այդ անմահ ստեղծագործության մեջ»,- նշել է Մեսրոպ քահանա Արամյանը: 
 
Ֆիլմի հերոսը ժամանակակից մարդն է. «Ժամանակակից հերոսի կյանքը ցույց տալով՝ փորձում ենք գալ հանգել այդ գրքի գաղափարին»: Ըստ Մեսրոպ քահանա Արամյանի` բավականին մեծ ծավալի աշխատանք է կատարվել. նկարահանումներն իրականացվել են ամբողջ աշխարհով՝ Ավստրալիայից մինչև Արգենտինա: 
 
Ֆիլմը ստեղծվել է երկու տարում: Վիտալի Մանսկին նկատել է, որ իր ստեղծագործական գործունեության ընթացքում «Գիրք»-ը կարելի է համարել ամենաբարդ ֆիլմերից, որի ստեղծման համար մեծ ջանքեր են ներդրվել:
 
Հիշեցնենք` ֆիլմի երևանյան պրեմիերան կայանալու է այսօր:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.