News

Միջազգային առարկայական օլիմպիադաներ. ՀՀ դպրոցականները նվաճել են 6 մեդալ

Educational 2014-07-14

Տեղեկացնում ենք, որ արդեն մեկնարկել են դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաները: ՀՀ դպրոցականների հավաքականը հուլիսի 3-13-ը մասնակցել է «Մաթեմատիկա» առարկայի 55-րդ միջազգային օլիմպիադային, որն անցկացվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում:
Հայաստանի հավաքականը նվաճել է 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ և 3 գովասանագիր: ՀՀ դպրոցականների «Մաթեմատիկա» առարկայի թիմը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դասախոս Սմբատ Գոգյանը: «Մաթեմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալի են արժանացել Գևորգ Մնացականյանը (Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց),  Էդգար Մինասյանը (Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ  դպրոց), բրոնզե մեդալի` Ալբերտ Գևորգյանը (Երևանի Քվանտ վարժարան), իսկ Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Քերոբյանը և Հակոբ Թամազյանը`  գովասանագրերի: 
 
«Կենսաբանություն» առարկայի 25-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 6-13-ը, Ինդոնեզիայում: Հայաստան թիմը նվաճել է 3 բրոնզե մեդալ: «Կենսաբանություն» առարկայի թիմը ղեկավարել է ԵՊՀ դասախոս Գայանե  Ղուկասյանը: «Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալի են արժանացել Սիրանուշ Բաբախանովան և Արման Սիմոնյանը (Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ  դպրոց) և Հասմիկ Ավագյանը (Երևանի "Այբ" ավագ դպրոց):
 
Ընդհանուր առմամբ, այս պահին Հայաստանի հավաքականն արդեն ունի 6 մեդալ: Առջևում քիմիայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և աստղագիտության միջազգային օլիմպիադաներն են:
 
Աղբյուրը՝ www.edu.am 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.