News

1915 թվականի հայկական ջարդերը հիշատակվել են Գերմանիայի Բունդեսթագի հատուկ նիստում

Featured 2014-07-08

Գերմանիայի Բունդեսթագում օրերս Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցին նվիրված հատուկ նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում հիշատակվել են 1915 թվականի հայկական ջարդերը:
Բացման խոսքով հանդես է եկել Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը: Մասնավորապես, Լամմերտը նշել է, որ Առաջին աշխարհամարտը նշանավորվել է Հաբսբուրգյան և Օսմանյան կայսրությունների մայրամուտով, պատերազմական նոր օջախներ ստեղծել Բալկաններում և Կովկասում: Լամերտը օրինակ է բերել հայերի ջարդերը՝ նշելով, որ հայերի արտաքսումն ու ոչնչացումը պատերազմ վարելու միջոց դարձրին տեղահանումն ու զանգվածային սպանությունները: Բունդեսթագի նախագահը երկու աշխարհամարտերի հետևանքների հաղթահարման գործընթացը դիտարկել է համաեվրոպական ինտեգրացիոն ծրագրի համատեքստում:
 
Նշենք նաև, որ Բունդեսթագի հանդիսավոր նիստին մասնակցել են ԳԴՀ նախագահ Յոախիմ Գաուկը, դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, Գերմանիայի կառավարության անդամները, խորհրդարանի պատգամավորներ, ԳԴՀ սահմանադրական դատարանի նախագահը, ինչպես նաև պատվավոր հյուրերի կարգավիճակով` Գերմանիայի նախկին նախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեքերը և Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ’էսթենը, իսկ որպես հիմնական բանախոս Փարիզից հրավիրված է եղել հրեական ծագումով  դոկտոր պրոֆեսոր Ալֆրեդ Գրոսսերը, ով ծնվել է 1925թ. Գերմանիայում, սակայն 1933թ. նացիոնալ - սոցիալիստների կողմից արտաքսվել էր և բնակություն հաստատել Ֆրանիսայում:
 
Աղբյուրը՝ news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.