News

Մայրենիի մեծարման տոն Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում

Educational 2013-03-11

«Անաղարտ պահենք մեր սուրբ ՄԱՅՐԵՆԻՆ». այսպես սկսեցին միջոցառումը 3-բ դասարանի աշակերտները (դասվար` Գոհար Զաքարյան): Հնչեցին բանաստեղծություններ, առած-ասացվածքներ, բարբառներ, երգեր մայրենի լեզվի մասին: Միջոցառումն ավարտվեց «Անմահ ես իմ մայր լեզու» կարգախոսով և մի շարք երդումներով.

երդվում եմ ծննդովս` կամուրջ դառնալ քո դարեդար անցումին, քար դառնալ քո ամրությանը, աղոթարար լինել քո սրբագույն տաճարին,

երդվում եմ շուրթերովս` բորբոք պահել քո վահագնաբոց կրակը, շքանշանի պես կրել քո ոսկեղենիկը,  լցվել քո լույսով ու քնքշությամբ ինչպես վաղորդյան օդով, զրահավորել հոգիս քո սրի գեղեցկությամբ,
 
երդվում եմ կրել քեզ շնչովս, արյունովս, այրումովս, ինձնով տանել, հաղորդել զավակներիս քո հավերժական կենդանությունը...
 
Սիրենք , սովորենք, անաղարտ պահենք մեր սիրասուն ՄԱՅՐԵՆԻՆ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.