News

Ամփոփվեց «Ազգային հպարտություն» խորագրով միջոցառումների շարքը

Educational 2014-07-08

«Ազգային հպարտություն» ծրագիրի նպատակն է նպաստել դեռահասների ազգային արժեհամակարգի զարգացմանն ու հայրենասիրական ոգու դաստիարակությանը
«Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հետ համատեղ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացրել է «Ազգային հպարտություն» ծրագիրը, որի նպատակն է նպաստել դեռահասների շրջանում ազգային արժեհամակարգի զարգացմանն ու հայրենասիրական ոգու դաստիարակությանը, հայ մշակութային ժառանգության, պետական խորհրդանշանների արժևորմանն ու պահպանմանը:
 
Ծրագիրը մեկնարկել էր մայիսի 1-ին, որի շրջանակներում ՀՀ մարզերի դպրոցներում հայտարարվել է «Ես հպարտ եմ, որ...» խորագրով պաստառների մրցույթ, որին մասնակցել են նաև Վ. Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցի աշակերտները:
 
Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպվող ցուցահանդես-մրցանակաբաշխությանը ամփոփվեցին այդ մրցույթի արդյունքները և Վ. Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցը արժանացավ խրախուսական մրցանակի և պատվոգրի:
 
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոնների ղեկավար Արարատ Ստեփանյանը, Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի ղեկավար Արգինե Թումանյանը և Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Իրենց ողջույնի խոսքով հանդես եկան Ռուզաննա Մուրադյանը, ինչպես նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.