News

Հասարակական գիտությունների դերը մարդու կյանքում

Educational 2014-07-07

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում աշխույժ մթնոլորտ էր: Միջոցառումներով հագեցած օրը եզրափակվեց մի հետաքրքիր ցերեկույթով, որը «Հասարակագիտություն» առարկայի յուրատեսակ ամփոփում էր:
Ցերեկույթի մասնակիցները 10-րդ տնտեսագիտական դասարանի աշակերտներն էին: Խմբերի բաժանված աշակերտները ներկայացրին «Հասարակագիտություն» առարկայի 4 հիմական բաղադրիչները` գեղագիտություն, բարոյագիտություն, հոգեբանություն և տնտեսագիտություն:
 
Խմբերի աշխատանքները հարստացված էին տեսանյութերով, սահիկներով, ասմունքով: Միջոցառման ուսուցողական նպատակը, այն է` կարևորել հասարակական գիտությունների դերը մարդու կյանքում: ՀՀ ԿԳՆ մասնագետ տիկին Հասմիկ Սերոբյանը ևս հայտնեց իր բարձր կարծիքը միջոցառման մասին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.