News

«Ամեն ինչ սկսվում է ընտանիքից» խորագրով միջոցառում

Educational 2014-07-04

Կապանի թիվ 9 ավագ դպրոցում մեծ ուշադրություն է դարձվում ընտանիք-դպրոց համագործակցությանը: X «բ» դասարանի դասղեկ Լիլիթ Դավթյանի կազմակերպած միջոցառումը` «Ամեն ինչ սկսվում է ընտանիքից» խորագրով, այդ համագործակցության դրսևորման յուրօրինակ ձև էր:
Բեմի վրա մրցում էին X «բ» դասարանի ծնողների «Իմ բալիկ» և երեխաների «Արև» թիմերը: Մրցութային փուլերը բազմաբովանդակ էին` իմացություն, ճանաչողություն, և աչք էին ընկնում ստեղծագործական բնույթով: Բեմի վրա ընտանեկան ջերմ մթնոլորտի պատկեր էին ստեղծում ընտանեկան ալբոմից «պոկված» և առանձնացված լուսանկարները, իսկ աշակերտների մանկական լուսանկարներից պատրաստված ցուցահանդեսը անակնկալ էր և՛ ծնողների, և՛ աշակերտների համար:
 
Այնքան ջերմ զգայություն էր տիրում դահլիճում, որ անգամ հանդիսատեսն էր ոգևորված պատասխանում հարցերին:
 
«Երեխան չի ուզում դպրոց գնալ» իրավիճակի բեմադրությունը ավելի գեղեցիկ վերլուծեցին ծնողները: Մրցութային վերջին փուլը` «Մեր ապագան», նկարչական մրցույթն էր:
 
Միջոցառումը եզրափակեց դպրոցի տնօրեն Գ.Հովհաննիսյանը, ով նշեց, որ իրականության մեջ միակ մրցույթն է, երբ պարտվողները ուրախ են հաղթողների համար:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.