News

Գյումրու դպրոցակաները մրցում են ՆԶՊ առարկայից

Educational 2014-07-03

Շիրակի մարզում տեղի ունեցավ Փոքրիկ Մհեր կրթահամալիրի հետ համատեղ ռազմաուսումնական հավաք-միջոցառումը, նվիրված Շուշիի ազատագրման օրվան: Միջոցառման նպատակն էր դպրոցականների հետ ՆԶՊ առարկայից անցկացնել գործնական աշխատանք, ռազմական մասնագիտությունների հանդեպ դպրոցականների մեջ հետաքրքրություն ձևավորել և ռազմական ուսումնական հաստատություններ ընդունվելը խթանել:
Հավաք-միջոցառումը տեղի ունեցավ Գյումրիի թիվ 23 հիմնական դպրոցում: Մասնակցում էին մարզի թիվ 38 հ/դ-ի 8-9 դասարանների աշակերտներից համալրված թիմ-ջոկեր: Ջոկերը պետք է ներկայանային համապատասխան համազգեստով:
 
Հավաք-միջոցառմանը մասնակցում էր նաև Գյումրիի Գր. Լուսավորչի անվան թիվ 31 հիմնական դպրոցը, որը չունենալով մարզադահլիճ և համապատասխան պայմաններ կարողացավ տալ այնպիսի աշակերտներ, որոնց շնորհիվ դպրոցի ջոկը գրավեց Շիրակի մարզի 3-րդ պատվավոր հորիզոնականը:
 
Ջոկի անդամներից  լավագույն մասնակցության համար 1 տեղի պատվոգրով պարգևատրվել է 9-րդ դասարանի աշակերտ  Կարապետ Բարսեղյանը:
 
Ջոկի հաղթած «ԳԱՎԱԹԸ» համալրեց դպրոցի տարբեր տարիներին ստացած մրցանակների և գավաթների շարքը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.