News

Տոկիոյում տեղի է ունեցել Կոմիտասի 145-ամյակին նվիրված համերգ

Featured 2014-07-03

Հուլիսի 2-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Տոկիոյի «Գինզա-Յամահա» համերգասրահում տեղի ունեցավ ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի մենահամերգը, որը նվիրված էր Կոմիտաս վարդապետի ծննդյան 145-ամյակին:
ԱԳ նախարարության հաղորդմամբ, համերգին, որին ներկա էին ճապոնացի արվեստասերներ և հայ համայնքի ներկայացուցիչներ, հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները՝ Ռոբերտ Անդրեասյանի և Գեորգի Սարաջյանի մշակմամբ:
 
Տակահիրո Ակիբան սովորել է Տոկիոյի արվեստների համալսարանի դաշնամուրի բաժնում, այնուհետև կատարելագործվել Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում: 2013թ. Գերմանիայում անցկացված «Կոմիտաս» միջազգային փառատոնում Տակահիրո Ակիբան արժանացել է առաջին մրցանակի:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.