News

Ընտանիքի օրը Դդմաշենի դպրոցում

Educational 2014-06-26

«Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է: Զորավոր է այն ազգը, որ ունի զորավոր ընտանիքներ` սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ»: Գ. Նժդեհ
Նախորդ՝ մայիս ամսի բոլոր տոներին ավելացել էր ևս մեկը` շատ բարի ու գեղեցիկ տոն` ընտանիքի օրը, որն աշխարհում նշվում է 1994 թ.-ից, իսկ ՀՀ-ում` 2011 թ.-ից: Այդ առիթով Դդմաշենի միջնակարգ դպրոցում աշխարհագրության ուսուցչուհի Լուսինե Ներսիսյանը անցկացրեց միջոցառում, որի նպատակն էր բացահայտել ընտանիքի կարևորությունն ու անհարաժեշտությունը կյանքում, դաստիարակել վաղվա օրվա համար հայրենասեր, ծնողասեր, հարգալից, հանդուրժող և ներողամիտ սերունդ:
 
Միջոցառման ընթացքում աշակերտները տվեցին ընտանիքի բնորոշումը տարբեր ժամանակներում, բնորոշեցին նաև հայկական ավանդական ընտանիքը: Ներկայացրեցին բեմականացում, որով ցույց տվեցին հայ ընտանիքներում ավելի շատ առկա երեք սերունդների մշտական և սերտ համագործակցությունը: Միջոցառումն ուղեկցվեց օրվա խորհրդին համահունչ երգերով և պարերով: Դպրոցի տնօրեն Ս. Գալստյանը կարևորեց ընտանիքին նվիրված միջոցառման դերը հայ քրիստոնյա ընտանիքի հիմքերն ամրապնդելու և բարի ավանդույթներն ու սովորույթները վերահաստատելու գործում:
 
Թող մեր տոնացույցում մեկ տոն էլ ավելանա և այն նշենք նաև մեր ընտանիքներում, տոնական շնչով լցնենք մեր օջախը, ներողամտությամբ, հարգանքով ու սիրով վերաբերվենք միմյանց:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.