News

Հրաժեշտ 1-ին դասարանին

Educational 2014-06-25

Հերթական ավարտական միջոցառումներն են նախապատրաստել Եղեգնաձոր քաղաքի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի երեք առաջին դասարանցիները:
I «ա» դասարանը (դասվար Կ.Մկրտչյան) ընտրել է «Թող միշտ հայ ազգը արձակի ծիլեր և իմ դպրոցը ունենա բազում պարտեզներ» գարնանային ինքնատիպ թեման: Հանդեսը բացեցին գարնանային չքնաղ ծաղիկները, կապույտ երկինքն ու ջերմ արեգակը: Փոքրիկ դերասանները ծաղիկների լեզվով ներկայացրին իրենց դասարանը: Առաջին «ա» դասարանցիները հանդեսն ավարտեցին ուղերձով, ուղված ամբողջ աշխարհի երեխաներին` «Մենք ուզում ենք անամպ երկինք, պայծառ արև և խաղաղություն»:
 
Հաջորդ օրը բեմահարթակում էին I «բ» դասարանի աշակերտները (դասվար Շ. Ջանոյան): Նրանք հանդիսատեսին ներկայացան «Մենք արդեն գրագետ ենք» թեմայով: Ներկայացնելով իրենց դասարանը, փոքրիկ հերոսները միջոցառումը ավարտեցին «Այն ազգը, որ գիր ունի, նա մահ չունի» հերոսական երգով:
 
I «գ» դասարանը (դասվար Մ.Հովհաննիսյան) աշակերտները դպրոցի դահլիճ էին բերել մաթեմատիկայի կախարդական թվերը, հայոց լեզվի հնչյուններն և իհարկե այբբենարանի հեքիաթային հերոսններին:
 
Անգնահատելի է տարրական դպրոցում արտաժամյա թեմատիկ համահավաք միջոցառումների կազմակերպման դաստիարակչական նշանակությունը: Դրանց միջոցով ամփոփում են ուսումնական գործընթացում սովորողների ձեռք բերած գիտելիքները: Երեխաների կողմից համապատասխան դերերի ստանձնում ու յուրովի մեկնաբանումները նրանց մեջ արթնացնում են պատասխանատվություն և սեփական ուժերի հանդեպ վստահության զգացողություն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.