News

«Սա իմ վերջին պայքարը չէ» խորագրով միջոցառում

Educational 2014-06-23

Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ՀՀ և ԼՂՀ ազգային հերոս Մոնթ Մելքոնյանին նվիրված «Սա իմ վերջին պայքարը չէ» խորագրով բաց բաս-միջոցառումը:
Նախ բացվեց ազգային հերոսի լուսանկարների ցուցահանդեսը և ապամեկնակեց միջոցառումը, ուր դպրոցի վեցերորդ և յոթերորդ դասարանի աշակերտները՝ դասղեկներ Նաիրա Սիմոնյանի և Անուշ Ղազարյանի ջանքերով ներկայացրին հերոսի կյանքն ու արցախյան գոյամարտում անցած փառավոր հերոսական ուղին:
 
Միջոցառմանը ներկա էին Մոնթեի ազատամարտիկ ընկերները, մանկության ընկերը, դպրոցի սան և զոհված ազատամարտիկ Էդիկ Ավետիսյանի մայրը, ՊՆ-ից ներկայացուցիչներ:
 
Ներկայացումը ցուցադրվել է Երևանի Նուբարաշենի զորամասում` հայ զինվորներին` նրանց համար դառնալով վառ օրինակ` հերոսական սխրանքներ գոծելու:
 
Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոցի տնօրինությունը ուսումնական հաստատությունում ռազմահայրենասիրական ակտիվ դաստիարակություն իրականացնելու, դպրոց-բանակ կապն ամրապնդելու համար պարգևատրվել է ՊՆ պատվոգրերով և նվերներով:
 
Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4-ը շարունակելու է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը` երեխաների շրջանում ազգային և հայրենասիրական արժեքներն ավելի ամրապնդելու նպատակով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.