News

Կայացավ «DUEL Plus» ինտելեկտուալ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Educational 2014-06-20

Տեղի ունեցավ «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից կազմակերպված և բոլորի կողմից արդեն սիրված «Duel Plus» ինտելեկտուալ օլիմպիադայի` 2-3, 4-6, 7-9 և 10-12 դասարանների տարիքային խմբերի վիկտորինան:
«Dasaran.am» կրթական ծրագիրը, որի առաքելությունն է զարգացնել Հայաստանի կրթական ոլորտն ու նպաստել գիտելիքահեն պետության կայացմանը,  2013/2014 ուսումնական տարեսկզբին գործարկել է աշակերտների առաջադիմության խրախուսման նոր համակարգ, որի նպատակն է խթանել աշակերտների սերն  ուսման հանդեպ և տարեվերջին հնարավորություն ընձեռել նրանց մասնակցելու «DUEL Plus» նոր ինտելեկտուալ օլիմպիադային` մարտահրավեր նետելով իրենց հասակակիցներին և մրցելով տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներով:
 
Այդպիսով «Dasaran.am» կրթական ծրագիրը հավասար հնարավորություններ է ընձեռում Երևանում և ՀՀ մարզերի այլ քաղաքներում ու գյուղերում, ինչպես նաև Արցախում սովորող աշակերտներին` կարևորելով ազատ և արդար մրցակցությունը:
 
«DUEL Plus» ինտելեկտուալ օլիմպիադան անցկացվում է երկու փուլով և նախատեսված է 4 տարիքային խմբերի համար (2-3-րդ, 4-6-րդ, 7-9-րդ և 10-12-րդ դասարաններ): Մրցույթի ընթացքում մասնակիցները պատասխանում են ընդհանուր զարգացվածության և դպրոցական դասագրքերի հիման վրա ստեղծված հարցաշարերին, իսկ լավագույնները մրցույթի ավարտին պարգևատրվում են բազմաթիվ մրցանակներով:
 
Բավականին թեժ պայքարում ընթացավ յուրաքանչյուր տարիքային խմբի մասնակիցների միչև պայքարը, որոնց ոգևորելու էին եկել ծնողները, ընկերները, քույրերը և եղբայրները:
 
Այսպիսով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2013-2014 ուսումնական տարվա յուրաքանչյուր տարիքային խմբի հաղթող մասնակցին.
 
2-3 դասարանների տարիքային խմբի հաղթող ճանաչվեց ք. Վաղարշապատի թիվ 4-րդ դպրոցի 3-դ դասարանի աշակերտ Վահան Սարգսյանը:
 
4-6 դասարանների տարիքային խմբի վիկտորինայի հաղթող դարձավ ք. Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 6-ա դասարանի աշակերտ Գրիգոր Պետրոսյանը:
 
7-9 դասարանների տարիքային խմբի վիկտորինայի հաղթող դարձավ ք. Վանաձորի թիվ 4 դպրոցի 9-բ դասարանի աշակերտ Վոլոդյա Մազմանյանը:
 
10-12 դասարանների տարիքային խմբի վիկտորինայի հաղթող դարձավ ք. Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 10 ֆիզմաթ-1 դասարանի աշակերտ Դավիթ Մխոյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.