News

Համո Սահյանին նվիրված միջոցառում

Educational 2014-06-19

Գեղարքունիքի մարզի Սևանի թիվ 4 հիմնական դպրոցի VII դասարանում գրականությունից բաց դաս էր կազմակերպել ուսուցչուհի` Սուսաննա Գյարզոյանը: Դասը նվիրված էր Համո Սահյանի հիշատակին:
Դասի նպատակն էր աշակերտերին հոգեհարազատ դարձնել Սահյանի քնարերգությանը, հասկանալ մարդու և բնության կապը, և Հայաստանի կերպարը գտնել Սահյանի ստեղծագործություններում: Դասասենյակում թևածում էր Սահյանական հոգին: Հնչում էր երաժշտություն` «Նաիրյան դալար բարդին»:
 
Հ. Սահյանը բնության մեծագույն քնարերգու է: Նա գրականության երկնակամարի ամենափայլուն աստղերից մեկն է, որն իր գոհար-բանաստեղծություններով հարստացրեց հայ գրականության գանձարանը:
 
Ամբողջ դասի ընթացքում Սահյանի մանկությունից միչև խոր հասուն տարիքը ներկայացրեց բանաստեղծությունների միջոցով («Օրը մթնեց», «Ինչու՞ հիշեցրի», «Օգնականը ես եմ», «Իմ պապը», «Կարծես կրկնում է»):
 
Օգտագործվեցին «Բանաստեղծի աթոռ», «Ակնկալիքների անիվ», «Քառաբաժան», մեթոդները, որոնց միջոցով վեր հանվեցին Սահյան-բնապաշտի քնարերգության առանձնահատկությունները: Երեխաները մտովի տեղփոխվեցին Սյունիքի հրաշալի բնության գիրկը: Տեսան Սահյան-զինվորին պատերազմի դաշտում, ապա` հասուն Սահյանին:
 
Դասի վերջում երեխաները նամակներ գրեցին Սահյանին` նրան ուղղելով իրենց հուզող ամենատարբեր հարցերը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.