News

ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ

Educational 2013-03-07

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Շնորհավորում եմ բոլոր կանանց` մայրերին, քույրերին, աղջիկներին, կրթության ոլորտի գործընկերներիս և ուսանողուհիներին` Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի կապակցությամբ: 

Կանայք ակտիվ մասնակցություն ունեն հասարակական-քաղաքական կյանքի տարբեր բնագավառներում և հատկապես կթության ոլորտում: Մանկավարժի դժվարին ու պատասխանատու առաքելությունը նրանք իրականացնում են մայրական ջերմությամբ և նվիրումով` ապահովելով սերունդների կրթության ու դաստիարակության գործը` նորագույն գիտելիքների փոխանցմամբ, ավանդույթների ու բարոյական արժեքները հարատևմամբ:
 
Կրթության ոլորտում աշխատող սիրելի կանայք` դաստիարակ և ուսուցչուհի, դասախոս և գիտնական,  այս տոնը  լավագույն առիթներից է, որպեսզի մեր սրտի խոսքն ուղղենք ձեզ` առանձնակի գնահատանքով ու խոնարհումով: 
 
Շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում  առողջություն, անսահման սեր, կանացի հմայք, երջանկություն, ժպիտ և ուրախություն:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.