News

Միջոցառում Ազատաշենի հիմնական դպրոցում

Educational 2014-06-16

ՀՀ Արարատի մարզի Ազատաշենի հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Երաժշտությունը երբեք չի մեռնում» խորագրով ցերեկույթ, որը կազմակեպել էին 7-րդ դասարանի աշակերտները:
Միջոցառման նպատակն էր մեկ անգամ ևս աշակերտներին ծանոթացնել հայ երգարվեստին: Միջոցառման ծրագիրը կազմված էր դասական, գուսանական, էստրադային, ջազային բաժիններից:
 
Որպես դիտակտիկ պարագաներ պատից կախված էր կոմպոզիտորների և գուսանների նկարները: Տիրեց խոր լռություն: Աշակերտները մոմերը ձեռքներին «Տե՛ր ողորմեա» երգելով մտան դահլիճ: Աշակերտների կատարմամբ հնչեցին Կոմիտասի «Լորիկ», «Հայրապետական օրհներգ», «Քելե-Քելե» երգերը: Հնչեցին նաև Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից:
 
Ցերեկույթի մասնակիցներին հուզեց յուրաքանչյուր երաժշտական կատարում: Ցերեկույթն անցավ ջերմ և հուզիչ մթնոլորտւմ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.