News

Բրազիլիայում հռչակավոր ֆուտբոլիստ Պելեին նվիրված թանգարան է բացվել

Featured 2014-06-16

Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի Սանտուս քաղաքում լեգենդար ֆուտբոլիստ Պելեին նվիրված թանգարան է բացվել: Ֆուտբոլի արքա. հենց այս անունով է պատմության մեջ հավերժացել մոլորակի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Էդսոն Արանտիս դու Նասիմենտուն, ով Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոնի եռակի տիտղոսակիր:
Հավաքականի կազմում Պելեն դարձել է 77 գոլի հեղինակ: Իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասը` 1956-1974 թվականներին, Պելեն խաղացել է «Սանթոս» բրազիլական թիմում:
 
Թանգարանի բացմանը ֆուտբոլի արքան ժամանել է քաղաքային տրամվայով` մշակույթի գործիչների, սպորտի և քաղաքականության ներկայացուցիչների ուղեկցությամբ: Պելեին և նրա տաղանդի բոլոր երկրպագուներին ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը` ընդգծելով. «Մեր մեծն խաղացողը արժանի է հավերժացվելու պատմության մեջ, որպեսզի նրա մասին իմանան բոլոր սերունդները»:
 
Աղբյուրը՝ armenpress.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.