News

«Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի» խորագրով միջոցառում

Educational 2014-06-14

Վ. Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի» միջոցառումը՝ նվիրված դպրոցի սան, «Նիկոլ Դուման» կամավորական ջոկատի զինվոր, մահապարտ Արամ Լյուդվիգի Մինասյանի և Արցախյան գոյամարտում նահատակված հայ քաջորդիների հիշատակին: Միջոցառումը կազմակերպել էին հայոց լեզվի, գրականության և պատմության առարկայական մասնախմբերի ուսուցիչները:
Սցենարի հեղինակը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մառլենա Սիմոնյանն էր: Իր ելույթում նա նշեց, որ Ղարաբաղյան պատերազմը մեր նորօրյա Ավարայրն էր ու Սարդարապատը, քանի որ հայ ազատամարտիկները մարտնչում էին «Իմացյալ մահը անմահություն է» գիտակցությամբ: Մեծարելով Արամ Մինասյանին՝ մեծարանքի խոսքերը հասցեագրվում էին բոլոր քաջորդիներին, ովքեր չխնայեցին իրենց կյանքը՝ դնելով այն հայրենիքի զոհասեղանին:
 
Հյուրերի շարքում էին Արամի ծնողները, հարազատները, երկրապահ կամավորական ջոկատ հրամանատար Ալբերտ Բազեյանը, Արամի դասընկերները, և երկրապահ կամավորական միություն Էրեբունու տարածքային բաժանմունքի նախագահ Հովհ. Մարտիրոսյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.