News

Հրաժեշտ «Այբբենարանին»

Educational 2014-06-12

Մեզ թվում է, թե հրաշքներ լինում են միայն հեքիաթներում, բայց եթե ներկա գտնվեիք Թեղուտի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիների «Այբբենարանի հանդեսին», կփոխեիք ձեր կարծիքները, կհասկանայիք, որ իրական հրաշքը հենց փոքրիկներն են:
Բոլորը ժպտուն աչիկներով, եկեղեցական երաժշտության հոգեպարար հնչյունների ներքո, մոմերը ձեռքներին առած` խնկարկում են Մեսրոպ Մաշտոցի նկարի առջև: Հետո սկսվում է նրանց զրնգուն ձայներով արտաբերված գեղեցիկ ու հարուստ միջոցառումը:
 
Այս ինչքա՜ն բան են սովորել այս փոքրիկներն այսքան կարճ ժամանակահատվածում: Փոքրիկներին օրհնանքի ու սրտի խոսք է հղում տեր Շավարշը, դպրոցի տնօրեն Արգամ Թամրազյանը: Դասվար Սուսաննա Սողոմոնյանն անկարող էր զսպել հուզմունքը չէ՞ որ իր փոքրիկներն այսօր հավաստեցին, որ արժանի են հայ լինելուն, Մեսրոպ Մաշտոցի անմահ գանձերի տերը լինելուն:
 
Բարի՛ երթ ձեզ, սիրելի առաջին դասարանցիներ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.