News

Բաց դաս` Աշտարակ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում

Educational 2013-03-07

Մարտի 1-ին Աշտարակ քաղաքի Պ.Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ դասարանում անցկացվեց մայրենիի բաց դաս:

Դասի խթանման փուլում ներկայացվեց պաստառ, որի վրա տնակ էր նկարված: Ուսուցչուհին հայտարարեց, որ գարունը փակվել է տնակում և որպեսզի գարունը դուրս գա տնակից պետք են բանալիներ: Այդ բանալիները կլինեն խորհրդանիշ պատկերներ, որոնցով կբացվի գարունը: Աշակերտները ներկայացնում էին գարնանային բանստեղծություններ և երգեր: Նրանք ապահովեցին գարնանային տրամադրություն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.