News

Մայրաքաղաքում բացվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի հուշաքանդակը

Featured 2014-06-12

Սայաթ-Նովայի պողոտայի և Ավագ Պետրոսյան փողոցի խաչմերուկին հարակից տարածքում տեղադրվել է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի հուշաքանդակը: Հուշաքանդակի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Ավագ Պետրոսյանի ընտանիքի անդամները, բազմաթիվ արվեստագետներ ու երևանցիներ:
 
Ճարտարապետ Լևոն Ղալումյանի նախագծով և քանդակագործ Տիգրան Արզումանյանի կողմից իրականացված հուշաքանդակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Ավագ Պետրոսյանի որդուն՝ Արա Պետրոսյանին:
 
Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հուշաքանդակի տեղադրմանն աջակցելու համար՝ ներկաները նկատել են, որ արվեստագետի հիշատակը հավերժացնող այս կոթողը յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր երևանցու անընդհատ հիշեցնելու է Ավագ Պետրոսյանի մասին, ում արվեստով հայ ժողովուրդը հպարտացել է ոչ միայն Հայաստանում, այլև հայրենիքի սահմաններից դուրս:
 
Աղբյուրը՝ www.myyerevan.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.