News

Աշակերտների ստեղծագործությունների ցուցահանդես Բյուրեղավանում

Educational 2014-06-11

Բյուրեղավանի հիմնական դպրոցի սաները դեռ անցած ուսումնական տարվանից հաճախում են դպրոցում գործող դիզայնի խմբակի պարապմունքներին: Օրերս կազմակերպվեց նրանց աշխատանքների ցուցահանդեսը:
Դիզայնը նյութական միջավայրի ձևավորման նախագծային, գեղարվեստա-տեխնիկական գործունեության ձևն է: Ցանկացած առարկա (բացառությամբ արվեստի ստեղծագործությունների) հնարավոր է վերափոխել, այդ թվում  նաև թուղթը: Թղթի վերափոխումն ունի բազմաթիվ ճյուղեր, որոնցից երկուսը ընտրել և իրականացրել են մեր աշակերտները` կվիլլինգ և օրիգամմի:
 
Դեռևս XV դարում կվիլլինգը համարվում էր մեծ արվեստ: Կվիլլինգով աշխատում էին միանձնուհիները` սրբապատկերների շրջանակներ պատրաստելու համար:
 
Մեր աշակերտները սովորեցին այդ գեղեցիկ արվեստի նրբությունները, սովորեցին գունաբանություն, կարողանում են պատրաստել գեղեցիկ պատկերներ: Նրանք տաք և սառը գույները կարողանում են տարբերել, համընկեցնել, ճիշտ ընտրել երանգները:
Աշակերտները 2012-2013 և 2013-2014 ուսումնական տարիների ընթացքում տարբեր ցուցահանդեսներ են կազմակերպել: Վերջիններս հիացմունք և զարմանք են առաջացրել:
 
ՈՒսումնական տարվա ավարտին դպրոցի սաների ներկայացրած հրաշալի աշխատանքները մեծ ոգևորություն առաջացրին տարիքով փոքր աշակերտների մոտ: Հավանաբար 2014-2015 ուսումնական տարում ավելի շատ թվով աշակերտներ ցանկություն կհայտնեն ընդգրկվելու դիզայնի խմբակում:
 
Դասընթացը վարում և իրականացնում է տեխնոլոգիայի ուսուցչուհի Հասմիկ Հովսեփյանը` բազմաշնորհ ու համեստագույն մարդ, ով ջանք ու եռանդ չի խնայում մատաղ սերնդի դաստիարակման և ուսուցման պատասխանատու գործում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.