News

Միջոցառում Գյումրու թիվ 20 դպրոցում

Educational 2014-06-11

Մեծ երաժշտագետի, խմբավարի, մանկավարժի, բանահավաքի ծննդյան 145 ամյակին էր նվիրված Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցի 3-րդ «ա» դասարանի միջոցառումը, որը կազմակերպել էր դասվար Գոհար Քեչեջյանը: Կոմիտասի կյանքի և ստեղծագործական գործունեության նկարագրությունն ուղեկցվում էր նրա անզուգական երգերով, որոնք հրաշալի էին կատարում 3-րդ դասարանի շնորհալի սաները:
«Կռունկ», «Դլե յաման», «Երազ», «Բարի Լուսոն», «Գութան», «Լորիկ», «Ծովակ» երգերի մանկական կատարումն իր ողջ հուզականությամբ, անմիջականությամբ ներկաներին հաղորդում էր անցած հարյուրավոր տարիների հոգեպարար հևքը, և միջոցառման յուրաքանչյուր մասնակից իր կրծքի տակ ավելի ուժեղ էր զգում սրտի բաբախումը, քանզի Կոմիտաս վարդապետի կյանքը անմիջականորեն կապվում է Հայոց մեծ ողբի` Եղեռնի հետ:
 
Եղեռնազարկ գրողների և Կոմիտասի դիմանկարներով ձևավորված դահլիճը, աշակերտների հանդիսավոր և հպարտ կեցվածքը հուզել էր ներկաներին: Միջոցառման ավարտին, որպես խոնարհումի նշան և հարգանքի տուրք, աշակերտների կողմից ձևավորված ծաղկեպսակը տեղափոխվեց Հերհերի ձոր:
 
Գոհար Քեչեջյանին հաջողվել էր բարձր մակարդակով ներկայացնել և´ կոմիտասյան երաժշտությունը, և´ ազգային երաժշտական մշակույթը, և´ հայ ժողովրդի պատմության ամենատխուր և ցավոտ էջերից մեկը:  Միջոցառումը հայրենասիրության մեծ դաս էր յուրաքանչյուր աշակերտի համար: 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.