News

Զաբել Եսայանի մասին ֆիլմը կցուցադրեն Ուոթերթաուն քաղաքի հանրային գրադարանում

Featured 2014-06-11

Ս.թ. հունիսի 12-ին Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգում գտնվող Ուոթերթաուն քաղաքի հանրային գրադարանում «Զաբել Եսայանին որոնելիս» խորագրով 40 րոպե տևողությամբ փաստագրական ֆիլմ կցուցադրվի: Ժապավենը հայազգի ակնառու գրողի իրադարձություններով հարուստ կյանքն է նկարագրում:
«Զաբել Եսայանին որոնելիս» ֆիլմի պրեմիերան 2011թ.` Բոստոնում է կայացել: Հայ կանանց միջազգային կազմակերպության` ժապավենից ոգեշնչված անդամները Եսայանի գրքերից երկուսը` «Սիլիհդարյան այգիներ» վերտառությամբ հուշերն ու «Վտարված հոգիս» վեպն անգլերեն են թարգմանել: Վերջերս հրատարակված գրքերը մեծ հեղինակություն են ձեռք բերել ընթերցողների շրջանում: Միաժամանակ ֆիլմը ևս մեկ անգամ ցուցադրելու խնդրանքներ են ստացվել:
 
Գրող, ակտիվիստ և ֆեմինիստ Զաբել Եսայանը (1878–1943) 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի մեկնարկի հայ մտավորականության ամենաակնառու ներկայացուցիչներից մեկն է: Նրա տարբեր գրական ժանրերի` մեծ հեղինակություն վայելած ստեղծագործությունները ժամանակաշրջանի աղետալի իրադարձություններն էին արտացոլում: Այդուհանդերձ, դրանց գոյության մասին այսօր շատ քչերն են հիշում: Փաստագրական ֆիլմը Եսայանի հիշատակի վերածննդին ուղղված առաջին քայլն է:
 
Աղբյուրը՝ news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.