News

Միջոցառում թիվ 69 հիմնական դպրոցում

Educational 2014-06-09

Օրերս Երևանի Ա.Դ. Սախարովի անվան համար 69 հիմնական դպրոցում 4-րդ դասարանի աշակերտներն իրենց դասղեկի հետ որոշեցին մատուցել անակընկալ ծնողներին, ուսուցիչներին, հասակակիցներին:
4-րդ դասարանցիները կազմակերպել էին սեփական տոն: Կյանքը հիասքանչ է և պարտադիր չէ, որ տոնը և տոնական տրամադրությունը պայմանավորված լինի հստակ օրացույցային օրով: Տոն կարող է դառնալ յուրաքանչյուր օր: Դրա համար պետք է ցանկություն ուրախանալ սեփական ձեռքբերումներով և կիսվել դրանցով բոլորի հետ: Այդպես էլ վարվեցին՝ տեխնոլոգիայի և կերպարվեստի դասերին հավաքեցին նյութեր ցուցահանդեսի համար, երգի դասերին սովորեցին գեղեցիկ երգեր, նախապատրաստեցին երաժշտական համարներ:
 
Փառաբանեցին մայրենին Ջիվանի հայտնի բանաստեղծությամբ, սովորեցին գեղեցիկ բանաստեղծություններ անգլերեն, գերմաներեն, ռուսերեն լեզուներով: Ընթերցեցին իրենց ընտրած բանաստեղծությունները և գրած հեքիաթները դահլիճում գտնվողների համար: Իրենց տոնին մասնակցելու համար հրավիրել էին կրտսեր ընկերներին՝ 3-րդ դասարանի աշակերտներին: Փոքրիկ համերգի ընթացքում նրանց օգնեց աշակերտական խորհրդի իրենց ավագ ընկեր Մարինեն:
 
Երեխաներին հաջողվեց ստեղծել տոնական տրամադրություն՝ ներկա գտնվողները ձայնակցում էին նրանց, հիանում էին ձեռքի աշխատանքներով: Հնչեցին շնորհակալական խոսքեր, խրախուսվեց գաղափարը՝ լինել լավատես, արժևորել սեփական ձեռքբերումները և գնահատել բոլոր նրանց ներդրումները, ինչի շնորհիվ նրանք ունենում են ձեռքբերումներ և հաղթահարում են դժվարություններ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.