News

Միջոցառում՝ «Օզոնային թաղանթի հիմնախնդիրը» խորագրով

Educational 2014-06-09

Աշակերտների բնապահպանական դաստիարակության մեջ էականը սեր սերմանելն է դեպի բնությունը. պահպանել ծառերն ու կանաչ տարածքները, խնայողաբար օգտագործել բնական ռեսուրսները, տեղեկացված լինել համամոլորակային հիմնախնդիրներին:
Այդ նպատակին ուղղված Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում անցկացվեց բաց դաս VI «բ» դասարանի աշակերտների մասնակցությամբ «Բնագիտություն» առարկայից` «Օզոնային թաղանթի հիմնախնդիրը» թեմայով: Բնագիտության ուսուցչուհի Ս.Սարգսյանի հետ միասին աշակերտները քննարկեցին, մեկնաբանեցին օզոնային թաղանթի, օզոնային շերտի կարևորության, օզոնային հավասարակշռության խանգարման, քիմիական պատկերի, քայքայման պատճառների հարցերը: Մեկնաբանեցին նաև, թե ինչ կապ կա օզոնի քայքայման և ուլտրամանուշակագույն ճառագայթման միջև: Եվ ամենակարևորը` ազդեցությունը մարդկանց վրա:
 
Բավական ծավալուն քննարկումից, մեկնաբանումից հետո աշակերտներն ամփոփեցին, որ մեզ յուրաքանչյուրիս վստահված է կերտելու 21-րդ դարը: Այս հեքիաթային և առեղծվածային տիեզերքում մարդկային կյանքը մի ակնթարթ է միայն: Գեղեցիկ և ճիշտ ապրենք այդ ակնթարթը, պահպանենք հայրենի բնությունը և այն անաղարտ հանձնենք գալիք սերունդներին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.