News

Սեմինար՝ ''eTwinning plus'' ծրագրի շրջանակներում

Educational 2014-06-09

Օրերս Աղվերանում տեղի ունեցավ ուսուցիչների սեմինար ”eTwinning plus” ծրագրի շրջանակներում: Մասնակցում էին ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրոպական մի շարք երկրների` Իտալիայի, Լեհաստանի, Մալթայի, Կիպրոսի և Ֆրանսիայի ուսուցիչները: Սեմինարի ընթացքում կազմակերպվեց նաև այցելություններ դեպի Հայաստանի պատմական վայրեր` Կեչառիս վանական համալիր և Սևանի Ախթամար կղզի:
Սեմինարը ամբողջությամբ հագեցած էր իր ենթակետերով, ուսուցիչները ունեցան քննարկումներ և փորձի փոխանակում մասնակիցների հետ: 
 
Գյումրիի Գր. Լուսավորչի անվան թիվ 31 հիմնական դպրոցի ծրագրին մասնակից ուսուցչուհին ներկայացրեց ''eTwinning plus'' ծրագրի շրջանակներում իր կատարած աշխատանքները, և որ արդեն ներգրավված էր պրոյեկտերց մեկում ''IN THE WORLD OF ANCIENT LEGENDS'':
 
''eTwinning plus'' ծրագրի շրջանակներում ստեղծվեց մի փոքրիկ խումբ, որը ավելի կդարձնի ծրագրերի իրականացումն ավելի իրատեսական Հայաստանի, Լեհաստանի Կիպրոս և Ֆրանսիայի մասնակիցների կողմից, և ծնվեց մի նոր ծրագիր ''DIARY, TRADITIONS AND CUSTOMS'', որի աշխատանքներում իր մասնակցությունը կունենա նաև Շիրակի  մարզի Գյումրիի Գր Լուսավորչի անվան թիվ 31 հիմնական դպրոցը (անգլերեն լեզվի ուսուցչուհի ` Գայանե  Մովսիսյան):
 
Սեմինարը ղեկավարեց Վահե Երիզյանը` մասնակիցներին հանձնելով մասնակցության վկայականներ և հուշանվերներ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.