News

Կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 10-րդ մրցույթը

Featured 2014-06-06

Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական մրցույթի մեկնարկը կտրվի վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում: Մրցույթն այս անգամ ուղղված է շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունը տեղեկացրեցնում է, որ երեկոյի ընթացքում ելույթ է ունենալու 2007թ.-ից մրցույթի պաշտոնական նվագախումբ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ, դաշնակահար Արմեն Բաբախանյանը: Համերգի ընթացքում կհնչի Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը (մենակատար՝ Արմեն Բաբախանյան):
 
Այս տարի մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել են 26 մասնակից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից, Լատվիայից, Թայվանից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Ռուսաստանից, Հայաստանից և այլ երկրներից:
 
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ:
Մրցույթը անց է կացվում առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով և միաժամանակ հանդիսանում է մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը:
 
Նշենք, որ փառատոնը մշտապես մեկնարկում է հենց հունիսի 6-ին՝ աշխարհահռչակ կոնմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը:
 
Աղբյուրը` Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.