News

Լուսավոր ապագայի կերտողները

Educational 2014-06-06

Ջերմուկի թիվ մեկ կրթարանում տոների շարանը եզրափակվում է տարրական օղակի մեթոդ-մասնախմբի ղեկավար` Մ. Գրիգորյանի կազմակերպած գողտրիկ ու գեղեցիկ տոն-ցերեկույթով, որը նվիրված էր մեր հայոց աշխարհին «Հայաստան՝ 2020» մեր բնօրրանին:
Յոթերորդ դասարանցիները հասուն, հասկանալի նաև ըմբոստ կեցվածքով պատմում ու պատմում են իրենց հին ու նոր Հայաստանի, նրա վեհ ու վսեմ լեռների, նրա տառապանքով ու մաքառումով,պայքարով ու դժվար ուղով անցած ճանապարհի, մեր խիզախ, քաջ, անկոտրում կամքով ու վառ հայրենասիրություն ներշնչող հերոսների մասին: Այն մասին էին խոսում յոթերորդ դասարանցիները, որ հայը ապրել է, ապրում է և կապրի շնորհիվ մեր ժողովրդի ազատատենչ ոգու, անկոտրում կամքի, աշխատանքով ու աշխատասիրությամբ, տքնանքով և ջանասիրությամբ ստեղծելու և արարելու հավիտենական այն մեծ երազանքի, որ շուտով շատ շուտով միաձույլ կլինեն երկու իրար ձգող Հայաստան աշխարհները:
 
Որքան էլ փոքրիկ է մեր երկիրը, բայց նա մերն է, որքան էլ շատ են բարդությունները՝ չկոտրվե՛լ, այլ քայլել առաջ՝ դեպի պայծառ ապագան, դեպի այն լուրթ ու անաղարտ երկիրը՝ որտեղ իշխում է մաքրամաքուրը:
 
Աղջիկների նազանքով ու ճկուն պարերը, տղաների խրոխտ երգերը միահյուսվում և առավել ներդաշնակ ու հարուստ էին դարձնում տոնի գաղափարը: Նրանք՝ ապագան կերտողները, քայլելու են առաջ և կստեղծեն նոր ու բարձր արժեքներ,որոնք այնքան հարկավոր են մեր սիրասուն հայրենիքին,պետք է հավատալ.չէ որ ապագան առջևում է:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.