News

«Գիքորը»՝ պատմվածքի բեմականացում

Educational 2014-06-06

Արարատի մարզի Զանգակատան միջնակարգ դպրոցում կայացավ միջոցառում` նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145 ամյակին:
Մայրենի լեզվի ուսուցչուհի Հռիփսիմե Դավթյանի նախաձեռնությամբ 6-րդ դասարանի աշակերտները բեմականացրին Հ. Թումանյանի «Գիքորը» պատմվածքը: 
 
Դահլիճը ձևավորվել էր համապատասխան դեկորացիաներով, միջոցառման ընթացքում հնչում էր Տ. Մանսուրյանի հոգեպարար երաժշտությունը, աշակերտները կարողացել էին յուրացնել Լոռու և Թիֆլիսի բարբառները,հանդիսատեսին հուզեզ նաև նրանց խաղը:
 
Նրանք մեծ խանդավառությամբ և պատասխանատվությամբ էին պատրաստվել բեմականացմանը, անգամ ներկայացման ընթացքին անհրաժեշտ որոշ իրեր և հագուստի պարագաներ աշակերտները իրենց ձեռքերով էին պատրաստել: Չնայած նորանշանակ ուսուցչուհու մտավախությանը, քանզի դա իր առաջին միջոցառումն էր, ներկայացումը անցավ հաջող, աշխատանքը ընդունվեց ոչ միայն մանկավարժական կոլեկտիվի և աշակերտների կողմից, այլև համագյուղացիների հուզմունքին և ծափողջյուններին արժանացավ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.