News

Միջոցառում Մարտունու թիվ 2 դպրոցում

Educational 2014-06-06

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճը կախարդական տեսք էր ստացել: Ասես բնության գողտրիկ մի պատառ ներս էր սողոսկել լուսամուտից և ապաստանել բեմին:
Գեղեցիկ երաժշտության հնչյունների ներքո գույնզգույն թիթեռնիկների պես բեմ են բարձրանում I «ա» և I «բ» դասարանների փոքրիկներ: Նրանք իրենց թոթով լեզվով ողջունում են հյուրերին և բեմադրում, թե ինչպես է Մեսրոպ Մաշտոցը ստեղծել հայերենի տառերը:
 
Հրաշալի էր այն անկեղծ ցնծությունը, երբ փոքրիկները ծաղկեփնջերով դիմավորում էին «Եդեսիայից վերադարձող Մաշտոցին»: Հուզիչ էր Վռամշապուհ թագավորի և թագուհու խոսքը: Որքա՜ն շատ բան էին սովորել նրանք այդ մի քանի ամիսների ընթացքում.ինչպիսի՜ երգեր, բանաստեղծություններ, պարեր:
 
Տեսնում ես այդ ամենն և հոգիդ լցվում է հրճվանքով և կրկին մտաբերում այն իմաստալից արտահայտությունը.«Անպարտելի է այն ազգը, որն ունի ուսյալ սերունդ»:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.