News

Բաց դաս Արտաշատի թիվ 5 դպրոցում

Educational 2014-06-05

Արտաշատի թիվ 5 դպրոցի 5 «բ» դասարանում ամփոփվեց ողջ ուսումնական տարվա ընթացքում անցած և յուրացված դասերը մաթեմատիկա առարկայից՝ բաց դասի տեսքով:
Երեխաները ակտիվ մասնակցեցին դասին, լուծեցին շատ հետաքրքրաշարժ և տրամաբանական խնդիրներ,
ամբողջ դասը անցավ շատ հաճելի և ուրախ մտնոլորտում. խնդիրները լուծեցին խաղի, խաչբառի և գլուխկոտրուկի տեսքով:
 
Բաց դասին ներկա էին դպրոցի տնօրեն տիկին Ռ. Հայրապետյանը և ուսուցիչներ: Հնչեցին գոհունակության և շնորհակալական խոսքեր:
 
Վերջում աշակերտներին հյուր եկավ «Մաթեմատիկայի գիրքը» և շնորհավորեց գերազանց առաջադիմություն ունեցողներին, հանձնեց անակնկալ նվերներ, իսկ մի քանի աշակերտներ ստացան շնորհակալագրեր:
 
Հատուկ նվեր հանձնեց Հարություն Բաբայանին, ով մեկ դասաժամում լուծել էր 12 բարդ խնդիրներ և ստացել էր 12 գերազանց գնահատական:
 
Նվերներ ստացան նաև դասարանի 3 գերազանցիկ աղջիկները՝ Սոնա Ղարիբյանը, Ռիմա Գաբրիելյանը և Սոնա Խաչատրյանը:
 
Այս տարեվերջյան հրաշք դասը կազմակերպել էր դասղեկ և մաթեմատիկայի ուսուցչուհի Շողիկ Կոստանյանը:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.