News

«Հայաստանի յոթ և բյուր հրաշալիքները»

Educational 2014-06-04

Արագածոտնի մարզի Բազմաղբյուրի Ն. Սաֆարյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում, որը կրում էր՝ «Հայաստանի յոթ և բյուր հրաշալիքները» խորագիրը:
Միջոցառումը բազմաբովանդակ էր: Երեխաների մոտ նկատելի էր գեղագիտական և հայրենասիրական դաստիարակությունը:
Պատրաստել էին մի օդապարիկ, որը չորրորդ դասարանի աշակերտներին տեղափոխում էր Հայաստանի գեղատեսիլ վայրերով, թռցնում էր ժամանակի միջով ցուցադրելով Հայաստանի հրաշալիքները: Օդապարիկի օդաչուն հեռադիտակի միջոցով ներկայացնում էր հրաշալիքը, իսկ ընկերները շարունակում լրացնել այդ հրաշալիքի մասին ունեցած իրենց գիտելիքներով:
 
Հրաշալիքների շարքում էին՝ Մ. Մաշտոցը, Հ. Թումանյանը, Ա. Խաչատրյանը, Մ. Սարյանը, Սասունցի Դավիթը, Հայկ Նահապետը, Վ. Մամիկոնյանը, ինչպես նաև Գեղամա տիրուհի՝ Սևանա լիճն ու մեր սուրբ լեռը՝ Արարատը: Յուրաքանչյուր հրաշալիք յուրովի էին ներկայացնում երեխաները, մեծ ոգևորությամբ և հիացմունքով: 
 
Հիացած էր նաև հանդիսատեսը՝ աշակերտների ոգեթովիչ ասմունքից:
Երեխաներին իրենց ողջույնի խոսքով ոգևորեցին դպրոցի տնօրեն՝ Մարինե Ղազարյանը և ուսմասվար՝ Վարսենիկ Հարությունյանը:
 
Գեղեցիկ երգի հնչյունների ներքո երդվեցին պատվով կրել հայի անունը, ծափերի տարափի ներքո էլ հրաժեշտ տվեցին տարրական դպրոցին և մեծ ակնկալիքներով ճանապարհվեցին դեպի միջին դպրոց:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.