News

«Հրաժեշտ Այբբենարանին» կամ ''Прощание с Букварём'' խորագրով միջոցառում

Educational 2014-06-04

Երևանի թիվ140 հիմնական դպրոցում տոն էր: Բեմում առաջին դասարանցիներն Էին, ովքեր «Հրաժեշտ Այբբենարանին» հանդեսի գլխավոր հերոսներն էին:
Երեխաների գրավիչ և հեքիաթային հանդերձները, նրանց աշխույժ երգն ու պարը, բեմական գունեղ ձևավորումը բոլորին տեղափոխել էին մի հեքիաթային աշխարհ: Որքա՜ն ուրախ էին ծնողներն ու ուսուցիչները. չէ՞ որ իրենց երեխաներն արդեն տառաճանաչ են:
 
Իսկ ''Прощание с Букварём'' հանդեսի երկրորդ դասարանի մասնակիցները ուղղակի զարմացրին բոլորին իրենց բեմական հանդերձներով և ռուսերենի իմացությամբ: Փոքրիկ դերասանները անկաշկանդ ելույթ ունեցան և արժանացան ջերմ ծափահարությունների:
 
Ծնողները, տատիկներն ու պապիկները վստահ են, որ այս կրթօջախում իրենց երեխաները շրջապատված են սիրով, ջերմությամբ և հոգատարությամբ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.