News

Չարի և բարու պայքարը

Educational 2014-06-03

Ս/թ մայիսի 22-ին հ. 141 հիմն. դպրոցի IIIա դասարանը դասվար Սեդա Առաքելյանի ղեկավարությամբ ներկայացրեց գրական – երաժշտական մրցույթ նվիրված բնության զարթոնքին` գարնանը:
Աշակերտները պատկերավոր արտահայտությամբ նկարագրեցին գարնանամուտը, ներկայացրին գարունը փառաբանող բանաստեղծություններ, երգեր, խոսեցին գարնան խորհրդի մասին: Շատ հետաքրքիր և ինքնատիպ էր ներկայացված չարի և բարու պայքարը, և բարու հաղթանակը բնության մեջ:
Նրանց սերն ու կարոտը հայրենի բնության նկատմամբ կոնկրետ էր, շոշափելի ու տեսանելի: Հանդիսատեսն զգաց գարնան շունչը, նրա աղմուկը, բույրը, գույները:
 
Աշակերտները խաղ-մրցույթի միջոցով ներկայացրին ժողովրդական բանահյուսության, բառ ու բանի, հեքիաթների կախարդական աշխարհ:
Հանդիսատեսը միջոցառումից ստացավ վառ տպավորություն և մեծ բավականություն:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.