News

''Write on'' միջազգային մրցույթի մեր հաղթողը

Educational 2014-06-02

Ի շնորհիվ Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Արյտոմ Խալաթյանի, միջազգային արենայում մեկ անգամ ևս հնչեց Հայաստանի անունը: Նրա մասնակցությունը ''Write on'' միջազգային մրցույթին, որը կազմակերպվել էր 2014 մարտ-մայիս ամիսներին ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսի կողմից, տվեց ցանկալի արդյունքը:
Մրցույթն անցկացվեց երեք փուլով՝ տարածքային, հանրապետական և միջազգային: Շարադրությունների մրցույթի թեման էր ''If you could make a new animal, what would it be like?'': 
 
Նրա շարադրությունը իր հասակակից մասնակիցների շրջանակում համարվեց լավագույնը և արժանացավ ''National Winner'' մրցանակին: Մրցույթի վճռորոշ միջազգային փուլը տեղի ունեցավ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ Արտյոմ Խալաթյանի շարադրությունը գնահատվեց որպես եզակի, բովանդակալից, առաջադեմ ստեղծագործություն և արժանացավ ''International Winner'' մրցանակին:
 
Միջազգային հավաստագիրը Արտյոմ Խալաթյանին հանձնեց ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսի ստեփանավանյան ներկայացուցիչ Ֆլոր Քոնստանտինոն:
 
Ստեփանավանի թիվ 1 դպրոցի տնօրենությունը և դպրոցի անգլերնի ուսուցչուհի Հեղինե Բաղդասարյանը մեծ հպարտությամբ շնորհավորում են Արտյոմ Խալաթյանին նշանակալի հաղթանակի կապակցությմաբ: Նրա հաղթանակը բոլորիս հաղթանակն է:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.