News

Մեկնարկում է Ստավանգերի սուպերմրցաշարը

Sports 2014-06-02

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկում է շախմատային սուպերմրցաշարը: Մրցաշարին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականի առաջատար, ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լևոն Արոնյանը:
Տեղեկացնենք, որ հունիսի 2-ին տեղի կունենա կայծակնային խաղի մրցաշարը, որի արդյունքներով էլ հայտնի կդառնա հիմնական մրցաշարում մասնակիցների դասավորությունն ու զույգերը:
 
Կայծակնային խաղի մրցաշարում Լևոն Արոնյանը ստացել է 5-րդ համարը:
 
Ստավանգերում անցկացվեց կայծակնային մրցաշարի վիճակահանությունը: Ահա նրա արդյունքները.
 
1. Սիմեն Ագդեստեյն (Նորվեգիա), 2. Վեսելին Տոփալով (Բուլղարիա), 3. Անիշ Գիրի (Հոլանդիա), 4. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան), 5. Լևոն Արոնյան (Հայաստան), 6. Պետր Սվիդլեր (Ռուսաստան), 7. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա), 8. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան), 9. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), 10. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան):
 
Աղբյուրը՝ armchess.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.