News

Ոչ պետական բուհերի շրջանավարտներին կտրվի պետական նմուշի դիպլոմ ստանալու իրավունք

Educational 2013-03-06

Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (ներառյալ 2011/2012 ուս. տարվա) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների մասնակցելու նպատակով ս.թ. ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը (ներառյալ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է փաստաթղթերի ընդունելություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Ցանկացողները դիմում հայտնի հետ միասին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

ա) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) և ներդիրի (միջուկի) բնօրինակները` պատճենների հետ միասին, 
բ) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը` պատճենի հետ միասին,
գ) 2 լուսանկար (3×4 սմ չափսի):
 
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրվանից)` ժամը 10.00-17.00, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում (609 սենյակ):
 
Տեղեկությունների համար զանգահարել (010) 52-56-62, (010) 58-95-26:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.