News

«Հրաժեշտ Տարրական դպրոցին»

Educational 2014-05-29

ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի միջնակարգ դպրոցի դասվար Նորսոյան Լիլիթը կազմակերպել էր 4-րդ դասարանի ավարտական ցերեկույթը՝ «Մեկ ազգ + լեզու + հայրենիք» խորագրով:
Ցերեկույթին ներկա էին դպրոցի տնօրեն Մամիկոն Աբգարյանը, ամբողջ ուսուցչական կազմը, ծնողներ, հյուրեր և դպրոցի բոլոր աշակերտները:
 
Միջոցառումը անցկացվեց կազմակերպչական բարձր մակարդակով և կատարյալ վարպետությամբ: Այն հագեցած էր բանաստեղծություններով, բեմականացումներով և պարային ներկայացումներով:
 
Շատ գեղեցիկ էր բեմի ընդհանուր տեսքը, աշակերտների բեմական հագուստները: Բարձր էր տրամադրությունը թե աշակերտների և թե հանդիսատեսի մոտ:
 
Միջոցառման ավարտից հետո հնչեցին բուռն ծափահարություններ և շնորհավորական խոսքեր: Այնքան հուզիչ էր պահը, որ որոշ աշակերտներ նույնիսկ չկարողացան զսպել իրենց արցունքները:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.