News

Միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 145 ամյակին

Educational 2014-05-26

Վերջերս Արմավիրի մարզի Առատաշենի Գ. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում տեղի ունեցավ գրական–երաժշտական թատերականացված հանդես` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակին: Միջոցառումը կազմակերպել էր փոխտնօրեն՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լ. Մելքոնյանը:
Բացման խոսքից հետո բեմ են բարձրանում 2 հաղորդավարներ և ազդարարում Թումանյանի ծնունդը և իր «սուրբ հանճարով»՝ իր ժողովրդի համար մի նոր «Արարատ սրբատուն» դառնալը:
 
Այնուհետև, աշակերտներից մեկը՝ Թումանյանի կերպարով բեմ է բարձրանում և արտասանում հատվածներ «Միամիտ լոռեցու» այն ստեղծագործություններից, որոնց հերոսները, դեպքերը և իրադարձությունները ներշնչման աղբյուր են եղել նրա համար: Այնուհետև նա ոգեշնչման հրաման է տալիս իր հերոսներին:
 
Հերոսները (կերպարներին հատուկ հանդերձանքով և խոսքով) բարձրանում են բեմ և նստում իրենց տեղերում: Այնուհետև Թումանյանի «հրամանով» բեմադրությունը սկասվում է. բեմի 2 կողմերում տեղադրված փոքրիկ սեղանիկների առջև տեղավորվում են Թումանյանը և բանասերը:
 
Սկսվում է բանասերի և Թումանյանի երկխոսությունը, որը ժամանակ առ ժամանակ ընդմիջվում է ստեղծագործություններից հատվածներ բեմականացնելով, երգերով, բանաստեղծությունների արտասանությամբ:
 
Բեմականացվում են «Շունն ու կատուն», «Անուշ» պոեմից մի հատված:
 
Հատուկ սցենարով բեմականացվում է «Հին օրհնությունը», որտեղ հիմնականում ներառվում են Թումանյանի «Քառյակները»:
Միջոցառումն ավարտվում է Թումանյանին նվիրված «Անմահ Թումանյան» երգով և նրան ձոնված մի քանի բանաստեղծությունների արտասանությամբ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.