News

Սեմինար՝ ''eTwinning plus'' ծրագրի շրջանակներում

Educational 2014-05-26

Օրերս Աղվերանում տեղի ունեցավ ուսուցիչների սեմինար «eTwinning plus» ծրագրի շրջանակներում: Մասնակցում էին ինչպես Հայաստանի, այնպես էլ Իտալիայի, Լեհաստանի,Մալթայի, Կիպրոսի և Ֆրանսիայի ուսուցիչները:
Սեմինարը ամբողջությամբ հագեցած էր իր ենթակետերով, ուսուցիչները ունեցան քննարկումներ և փորձի փոխանակում մասնակիցների հետ: ''eTwinning plus'' ծրագրի շրջանակներում ստեղծվեց մի փոքրիկ խումբ` Հայաստանի, Լեհաստանի, Իտալիայի, Կիպրոսի և Ֆրանսիայի մասնակիցների կողմից, և ծնվեց մի նոր ծրագիր ''Different cities–one family'', որի աշխատանքներում իր մասնակցությունը կունենա նաև Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հովհ. Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցը (ուսուցիչներ` Ա. Մովսիսյան, Հ. Եղազարյան):
 
Սեմինարը ղեկավարեց Վահե Երիզյանը` մասնակիցներին հանձնելով մասնակցության վկայականներ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.