News

Համադպրոցական շքերթ՝ «Դեպի հավերժություն»

Educational 2014-05-22

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում մեկնարկել էր ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ անցկացվող «Դեպի հավերժություն» խորագիրը կրող միջոցառումների միամսյակ: Եվ այդ միջոցառումների եզրափակվեց մայիսի 20-ին տեղի ունեցած տոնակատարությամբ` նվիրված հայ ժողովրդի մայիսյան պանծալի հաղթանակներին:
Միջոցառումը բաղկացած էր 2 մասից: Առաջին մասը հանդիսավոր հատվածն էր, որը տեղի ունեցավ դպրոցի բակում: Հնչեց ՀՀ օրհներգը, այնուհետև դպրոցի օրհներգը, զինվորականներն ու աշակերտներն անցան շքերթով, տեղի ունեցավ աշակերտների պարգևատրում, շնորհակալագրեր հանձնվեցին դպրոցին աջակցող կազմակերպություններին, իսկ ավարտին երաժշտական համարներով հանդես եկան դպրոցի շրջանավարտները:
 
Միջոցառման 2-րդ հատվածն անցկացվեց հանդիսությունների դահլիճում, որտեղ 8-12-րդ դասարանների աշակերտները խաղացին
«Հնչեցրե՛ք զանգերը» ներկայացումը, որտեղ հուզիչ տեսարաններով ներկայացրին 1990–ականների լարված իրավիճակը և պատերազմական գործողությունները ճակատում:
 
Տեսարանն այնքան հուզիչ էր և իրական, որ մի պահ ներկաներին թվաց, թե գտնվում են ոչ թե դպրոցի դահլիճում, այլ պատերազմական գոտում՝ բեմահարթակում խրամատներ էին, խարույկի շուրջը նստած զինվորներ, որոնց շուրթերին «Թռչեի մտքով տուն» երգն էր:
Միջոցառման ավարտին իրենց տպավորություները կիսեցին միջոցառման հյուրերը: Միջոցառումը եզրափակեց դպրոցի տնօրենը` իր գեղեցիկ և հայրենասիրական ոգեկոչման խոսքով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.