News

Ամփոփիչ դաս`«Երգ ու տաղ» թեմայով

Educational 2014-05-22

Վերջերս Արարատի մարզի Ազատաշեն գյուղի հիմնական դպրոցի 5-րդ դասարանում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Ս. Ղալդունցի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ամփոփիչ դաս՝ «Երգ ու Տաղ» խորագրով: Համո Սահյանի 100-ամյակին նվիրված՝ դասի սկզբին հնչեցին նրա ստեղծագործություններից, որից հետո աշակերտները բացահայտեցին դասի խորագրի՝ «Երգ ու Տաղ», իմաստը:
Իրենց գեղեցիկ ասմունքով, երեխաները զարմանք և հիացմունք պատճառեցին ներկաներին: Լավաշը համարելով հայազգի սրբություն՝ դասի ընթացքում նրանք նաև անդրադարձ կատարեցին լավաշին:
 
Բաց դասն ամփոփվեց մաշտոցյան տառերի յուրահատուկ քրիստոնեական խորհրդով. «Պատահական ոչինչ չկա և չէր կարող լինել,պետք է միայն թափանցել Մաշտոցի աղոթքի մեջ՝ սրբազան այս գաղտնիքը հասկանալու և ըմբռնելու համար»:
 
Բաց դասը հաճելի պահեր պարգևեց ներկաներին, իսկ աշակերտների համար այն ուսուցողական բնույթ կրեց: Վերջում մասնախմբի ղեկավար Օ.Բադալյանը իր շնորհակալական խոսքը հղեց դասարանին և ուսուցչին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.