News

Մայիսյան եռատոները Վահան գյուղում

Educational 2014-05-22

Հայրենական մեծ պատերազմի 66 և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձը Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի սաները նշեցին հային և հայրենասերին բնորոշ ձևով: Այդ օրը նրանք այց էին կազմակերպել սահմանամերձ Վահան գյուղ և մոտակա զորամաս:
Աշակերտների և ուսուցիչների զարմանքն ու հիացմունքը շատ մեծ էր...Օրը հագեցած էր. զինվորական շքերթը` իր հաստատուն, խրոխտ քայլքով, երգերով, թունդ էր հանում բոլորիս սրտերը: Այն ցուցադրում էր մեր զորքի պատրաստականությունը, ուժը, կորովը, գեղեցկությունը: Բոլորս մեկ անգամ ևս համոզվեցինք, որ այսօր մեր երկիրն ունի կայացած և հզոր բանակ, որն իր մարտունակությամբ չի զիջում շատ բանակների: 
 
Աշակերտներն էլ իրենց երգով, ասմունքով, պարով ուրախացրին զինվորներին և լցրին նրանց առօրյան: Այնուհետև դիտեցին ֆիլմ` նվիրված Շուշիի ազտագրմանը:
 
Աշակերտների և զինծառայողների միջև կազմակերպվեց ֆուտբոլի և վոլեյբոլի մրցույթ, ապա այցելեցին Վահան գյուղ: Աշակերտնեը և ուսուցիչները այցելեցին նաև գյուղի դիմացի բարձունքում գտնվող հուշարձան-կոթող, որտեղ հանգչում են հայ-ադրբեջանական կռիվների ժամանակ գյուղի սահմաններում զոհված համագյուղացիների շիրիմները:
 
Տիկին Թորոսյանի ուղեկցությամբ ծաղիկներ դրվեցին հուշաքարերին: Հուշարձանի հարևանությամբ գտնվում էր թանգարանը, որտեղ կային վավերագրական փաստեր, նկարներ, տվյալներ Մեծ հայրենականում  և Շուշիի ազատագրման ժամանակ նահատակված համագյուղացիների մասին:
 
Վահան գյուղը սահմանամերձ գյուղ է: Գտնվելով սահմանամերձ գյուղում` ուսուցիչներն ու աշակերտները լցվել էին տարբեր խոհերով և մտքերով:
 
Օրն ավարտվեց վառ տպավորություններով, և աշակերտներն ու ուսուցիչները վերադարձան` լցված նոր գիտելիքներով ու նպատակներով, համակված հայրենասիրության մեծ  զգացումով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.