News

Սիլվա Կապուտիկյանի 95-ամյակին նվիրված միջոցառում

Educational 2014-05-21

Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի Գագիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ գրական երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Սիլվա Կապուտիկյանի ծննդայն 95-ամյակին՝ «Ես հետին մշա՜կ քո մեծ դպրության, բայց ինձ մեծերիդ համեմատ դատիր» խորագրով:
Միջոցառումը կազմակերպել էր 11-րդ դասարանի դասղեկ Տիգրանուհի Խաչատրյանը: Երաժշտական մասով օգնել էր երաժշտության ուսուցչուհի Մանյա Ֆառաշյանը:
 
Բացման խոսքով հանդես եկավ փոխտնօրեն Լյուդմիլա Մելքոնյանը: 
 
Լսվեց Սիլվա Կապուտիկյանի «Հայո՜ց աշխարհ, հայոց հող» ստեղծագործույան ձայնագրությունը հեղինակի կատարմամբ: Այնուհետև աշակերտներից մեկը, մի անկյունում նստած, ներկայացրեց Սիլվա Կապուտիկյանին: Պարբերաբար հնչում էր Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծույթունները և նրա տեքստերով գրած երգերը:
 
Մի քանի աշակերտներ ներկայացրին «Մտորումներ ճանապարհի կեսին» պոեմը: Ներկայացվեցին նաև Կապուտիկյանի խոհերը` «Գիրս մնա հիշատակող» խորագրով: Աշակերտներից յուրաքանչյուրն ասում էր խոհերից մեկը և բացիկը փակցնում համապատասխան տեղում: Արդյունքում ձևավորվեց «Գիրս մնա հիշատակող» պատի թերթը:
 
Այնուհետև ներկայացվում է «Մախմուր աղջիկ» երգը դուդուկի նվագով և պարող աղջկա մասնակցույամբ:
 
Եզրափակիչ խոսքով հանդես եկան տնօրեն Սևակ Ղազարյանը, փոխտնօրեն Ելենա Եղիազարյանը և մասնախմբի ղեկավար Ամալյա Հովհաննիսյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.