News

Երվանդ Օտյանի անվան թիվ 7 դպրոցի մի խումբ աշակերտներ այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ

Educational 2014-05-21

«Dasaran.am» կրթական ծրագիրը, հավատարիմ մնալով դպրոցներին խրախուսելու և անակնկալներ մատուցելու իր ավանդույթին, հաճելիորեն զարմացրեց Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոցին: Թիվ 7 դպրոցի մի խումբ աշակերտներ իրենց ուսուցիչների ուղեկցությամբ այցելեցին Երևան` Ազգային պատկերասրահ:
Աշակերտները մեծ բավականություն ստացան այդ այցելությունից, քանի որ սեփական աչքերով տեսան ոչ միայն հայ, այլև համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների հայտնի գործերը, որոնց մասին միայն լսել էին կամ ծանոթացել դասագրքերից: 
Նրանց մանկական հոգիները ջերմացան ոգեղեն գույների կախարդական աշխարհում և հաղորդակից եղան իսկական արվեստի բարձրագույն ոլորտներին:
 
Մեծ խանդավառությամբ էին լսում պարոն Շատվորյանի բացատրությունները, յուրաքանչյուր կտավի ստեղծման պատմությունը, իսկ երբեմն էլ իրենց զգացածն ու տեսածը քննարկում էին ուսուցիչների հետ: Հատկապես բոլորին շատ էին դուր եկել Էջմիածնեցի նկարիչ Եղ. Թադևոսյանի վրձնին պատկանող գործերը, և երկար ժամանակ անցկացրին հենց այդ սրահում. գուցե իրենց համաքաղաքացու մասին ավելի՞ն էին ուզում իմանալ…:
 
Տեղեկացնենք, որ «Dasaran.am» կրթական ծրագրի այս նախաձեռնությունը կրում է շարունակական բնույթ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.