News

«Կանաչ մոլորակ - 2014»

Educational 2014-05-21

Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հովհ. Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ 2 «ա» դասարանի աշակերտների և դասվար Ջ. Գրիգորյանի կողմից կազմակերպված դաս-միջոցառում «Շրջակա միջավայրի պահպանության» թեմայով:
Միջոցառումը մասնակցեց «Կանաչ մոլորակ-2014» միջազգային  էկոլոգիական  ֆորում-մրցույթին և հաղթահարեց մրցույթի ազգային փուլը՝ հաղթանակ տանելով «Բնություն, մշակույթ, էկոլոգիա» անվանակարգում: Այն մասնակցելու է մրցույթի II միջազգային փուլին:
 
Շնորհավորում ենք դպրոցի տնօրինությանը, մանկավարժական կոլեկտիվին, 2 «ա»  դասարանի աշակերտներին, ծնողներին, դասվար` Ջ. Գրիգորյանին ձեռք բերած հաջողությունների համար:
 
Միջոցառման երկրորդ փուլը ընթացավ ցուցահանդեսով,ուր ներկայացված էին թափոններից պատրաստված առարկաներ և իրեր: Ցուցահանդեսին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին հատկապես  I «ա», I «բ»,II «ա»,II «բ» դասարանների աշակերտները: Լավագույն աշխատանքները արժանացան պատվոգրերի տնօրեն Ն. Նիկողոսյանի կողմից:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.