News

Ցուցահանդես «Շնորհալի ձեռքեր» խորագրով

Educational 2014-05-20

Վերջերս արտակարգ եռուզեռ ու հաճելի իրարանցում էր Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում: Տեղի էր ունենում արդեն վաղուց ավանդույթ դարձած ձեռքի աշխատանքների տարեվերջյան ցուցահանդեսը, որը կրում էր «Շնորհալի ձեռքեր» վերնագիրը:
Ցուցահանդեսի կազմակերպիչը՝ տեխնոլոգիայի ուսուցչուհի Անահիտ Քերյանն էր, ում գլխավորությամբ երեխաները ցուցահանդեսին էին ներկայացրել տարվա ընթացքում իրենց պատրաստած լավագույն աշխատանքները:
 
Բազմաթիվ էին հետաքրքիր մտահղացումներով ցուցանմուշները, տարբեր նյութերից պատրաստած ձևանմուշները:
Առանձին բաժին էր հատկացված գոբելեն աշխատանքներին: Այստեղ գեղեցիկ գործվածքները շատ էին, բայց 6-րդ դասարանի աշակերտուհի Թամարա Մարտիրոսյանի գործած «Ծաղկեփունջ» գոբելենն արտակարգ էր:
 
Հետաքրքիր աշխատանքներ էին ներկայացրել նաև տարրական դպրոցի աշակերտները: Ուշագրավ էր 4-րդ դասարանի աշակերտ Պատվական Ջիլավյանի փայտե խաչքարը:
 
Ցուցահանդեսն էլ ավելի հետաքրքիր դարձավ, երբ վերջում 5-րդ, 6-րդ և և 7-րդ դասարանների աղջիկները իրենց պատրաստած և գեղեցիկ ձևավորած համեղ թխվածքները հանեցին վաճառքի: Ցուցահանդեսի ընթացքում մեծ էր և՛ մասնակիցների, և՛ մյուս դասարանների աշակերտների, և՛ ուսուցիչների ու ծնողների ոգևորությունը:
 
Տնօրեն Գ. Սարգսյանը բարձր գնահատեց երեխաների աշխատանքները, խրախուսեց նրանց և մաղթեց հետագա հաջողություններ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.